Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հնարավոր չէր պատկերացնել Ալիևին մատուցած էսպիսի նվեր

Հնարավոր չէր պատկերացնել Ալիևին մատուցած էսպիսի նվեր
15.12.2023 | 06:54

Գերիների վերադարձի ձևը տիպիկ նկարագրում է նիկոլիզմի ժամանակաշրջանը։ Նիկոլիզմի ժամանակաշրջանի «հաղթանակները» այ այսպես էլ լինում են։

Նախ, սա տիպիկ նկարագրում է գործող գլխավոր հրամանատարի կերպարը՝ սկզբունքը սենտիմենտի հետ փոխող։ Իսկական հրամանատարը մարդասպանին երբեք սենտիմենտի հետ չէր փոխանակի։ Պետություն ու բանակ կառավարելը լրիվ այլ մոլեկուլյար կառուցվածքով ողնաշար ունեցող Տղերք է պահանջում։

Հաջորդը խնդրի միջազգային դիվանագիտական ասպեկտն է։ Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ Ադրբեջանը ակտիվ տանում է հաջորդ հարձակման դիվանագիտական պատրաստությունը։ Ալիևին էսպիսի նվեր հնարավոր չէր պատկերացնել։ Մարդամեկը նրան միջազգային արենայում ի ցույց դրեց որպես մի կոնստրուկտիվ, խաղաղության ձգտող ու մարդասեր անձնավորության։ Երբ թշնամին նաև այս դիվանագիտական կապիտալով մի օր ֆիզիկական հարձակում կիրականացնի մեզ վրա, անպայման կհիշեք այս «հաղթանակը»։

Այս խնդիրը ունի նաև ընդհանուր բարոյական մաս։ Մեր՝ զոհված ու կենդանի, իրական կռված, թշնամուն մարտի դաշտում կզացրած հերոսների նկատմամբ էսպիսի ուշադրություն երբեք չեմ նկատել։

Ասա՝ ով է հերոսդ, ասեմ՝ դու ով ես։

Երբ ունեցանք իսկական գլխավոր հրամանատար՝ գերիներին վերադարձնելու ենք ու վերադարձնելու ենք բոլորին միասին։ Բայց դա արդեն կատարվելու է լրիվ այլ հանգամանքներում, և այլ ձևերով։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4779

Մեկնաբանություններ